Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Գնահատում են ուսանողները

Գնահատում են ուսանողները
02.02.2014 | 15:32

Օրերս Երևանի պետհամալսարանի գիտխորհրդի նիստում հրապարակվեցին դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցումների 2012-13 ուստարվա արդյունքները։ Այդ մասին տեղեկացնում է ԵՊՀ կայքը։ Առաջին կիսամյակում հարցմանը մասնակցել է 9217, իսկ երկրորդ կիսամյակում` 7418 ուսանող, ապահովվել է բոլոր ֆակուլտետների մասնակցությունը:

Այս տարի դասախոսների գնահատականները բավականին բարձր են, միջին գնահատականը 4-ից բարձր է: Գնահատականների անկում է գրանցվել ժուռնալիստիկայի, հայ բանասիրության և կենսաբանության ֆակուլտետներում: Գնահատականները բարձրացել են աստվածաբանության, ռադիոֆիզիկայի և արևելագիտության ֆակուլտետներում:
Հարցմանը մասնակցած ուսանողները ցածր են գնահատել հատկապես ռոմանագերմանական բանասիրության, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ու սոցիոլոգիայի ֆակուլտետների դեկանատների աշխատանքը, իսկ լավագույն ցուցանիշներն արձանագրել են իրավագիտության, ռուս բանասիրության և ռադիոֆիզիկայի ֆակուլտետների դեկանատները:
Անանուն հարցաթերթիկներում ուսանողներին առաջադրվել է 3 հարց ևս՝ դրամի դիմաց գնահատական ստանալու, քննությունների ընթացքում վճարովի մասնավոր պարապմունքների, ինչպես նաև կուրատորական աշխատանքների վերաբերյալ:

Դիտվել է՝ 2726

Մեկնաբանություններ